Հայկ Մամիջանյան․ Էս մարդն աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ
Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնածու կամ մեկ այլ բան, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի անդամ եմ»։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո», - ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն չունեն։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:
Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմության գործողություններն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.
«Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները», տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.