Последние новости

Ժոզեպ Բորել․ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը սխալ էր

Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ներառյալ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը։ Այս մասին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ ենք արել ու կորցրել ենք Ռուսաստանն Արևմուտքին մոտեցնելու հնարավորությունը... Կան պահեր, որոնք մենք ավելի լավ կարող էինք իրացնել, կան բաներ, որ մենք առաջարկել ենք ու չենք կարողացել իրականացնել, ինչպես, օրինակ, որ Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնան...»,-ասել է Բորելը։

Նրա կարծիքով, սխալը անիրականանալի խոստումներ տալն էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ