Դավիթ Բաբայան․ Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 1920 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած Շուշիի ցեղասպանությանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
1920 թվականի մարտի 22-ին Թուրքիայի, Ադրբեջանի և տարածաշրջանից նրանց բանակում ընդգրկված հրոսակների ու մարդասպանների կողմից իրականացվեց Շուշիի ցեղասպանությունը, որի հետևանքով Արցախի մայրաքաղաք Շուշին, որը նաև հայկական կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոններից էր, ավերվեց։
Ցեղասպանվեցին և տարագիր դարձան տասնյակ հազարավոր հայեր։ Արմատապես փոխվեց Արցախի պատմության ուղին։
Նույնը տեղի ունեցավ հարյուր տարի անց, երբ Արցախը ենթարկվեց 1920 թվականի ջարդարարների սերունդների լայնածավալ հարձակմանը։
Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք, ինչի հետևանքը մեկն է՝ ժողովրդի և պետության անհետացում։
Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները այս օրերին հիշում են մեր նահատակներին և աղոթում նրանց անմահ հոգիների համար։
Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին, պետությանը և Արցախի պահպանողական կուսակցությանը»։
Hetq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.