Ալիևն Իրանի հետ հուշագիրն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները «հիմնավորելու» համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի կառավարության և Իրանի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրն Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի միջոցով հաղորդակցության նոր կապերի ստեղծման մասին», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարն «իրավական հիմք» է ստեղծում Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների համար՝ միջպետական փաստաթղթում ամրագրելով «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Հիշեցնենք, որ անվանումը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալու Ադրբեջանի փորձերի համատեքստում։
Բաքվի և Թեհրանի միջև փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի մարտի 11-ին՝ ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքներով:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է չորս կամուրջ, երկու ճանապարհ և երկու երկաթուղի, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ կառուցել։ Ճանապարհի երկարությունը կկազմի 55 կմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.