Շարմազանով․ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց. Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դո՞ւք , այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անու՞մ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։

News.am