«Ֆիզգորոդոկի» բնակիչները դարձյալ բողոքում են. երկու քաղաքացի բերման է ենթարկվել
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչները կրկին ահազանգում են. ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու իրենց ակտիվ պայքարից մեկ տարի անց «Ռատկո» ՍՊԸ-ն այսօր առավոտից վերսկսել է շինաշխատանքները գիտավանի տարածքում։
Գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են, որ շինաշխատանքների վերսկսման դեմ իրենց բողոքի արդյունքում բերման են ենթարկվել երկու քաղաքացի` իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։
«Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների` շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել»,– հայտնում են բնակիչները։
Նրանք նաև նշում են, որ շինարարներից պահանջել են ներկայացնել շինարարական աշխատանքների թույլտվությունը, բայց մերժում են ստացել։
«Ֆիզգորոդոկի» բնակիչները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասցնել շինաշխատանքները, վերսկսել իրենց մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները։
Հիշեցնենք` հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։
Օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.