Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Մեխի գլխի պես նստած չի հակադարձում Ալիևին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սա պայքար է որը շարունակական է ելևեջներով, հաջողություններով, կորուստներով ,բայց ամեն դեպքում , գործընթաց է, որը պետք է հասցնել ավարտին․ այսօր խորհրդանշական և կարևոր օր է՝ ազգային նպատակադրությունները ճիշտ շեշտելու, ճիշտ գնահատելու և նաև՝ անցած ուղին վերարժեվորելու համար, հասկանալու սխալները, ձեռքբերումները հնարավորությունները և առաջ շարժվելու համար։ Կարծում եմ, որ չնայած բոլոր դժվարույթուններին, այն մեծ ճնշմանը, որ այսօր կա մեր ժողովրդի վրա և՛ ներսից, և դրսի՛ց, ամեն դեպքում ունենք պոտենցիալ՝ շարունակելու մեր պայքարն ու ունեալու հաջողություններ»,-այս մասին լրագրողների հետ զույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ղարաբաղյան շարժման 35-րդ ամյակին ու, ըստ այդմ, զուգահեռներ անցկացելով ներկայի միջև։
«Եթե համեմատելու լինենք Արցախի դրությունը 35 տարի առաջ և հիմա, կարծում եմ, բացասական իմաստով տարբերությունն այն է, որ այսօր մեր ժողովուրդը կարծես թե չունի այդ պայքարի կամքը»,-ասց քաղաքագետը։
Հարցին, թե ինչպես է գնահատում Մյունխենում տեղի ունեցած համաժողովն ու հանդիպումների ժամանակ Փաշինյանի պահվածքը, որը շատերի խոսքով խայտառակություն էր, քաղաքագետն այս կերպ արձագանքեց․
« Խայտառակությունն ավելի քան մեղմ էր ասված․ անկեղծ ասած, երբ տեսա, որ օրակագում չկա Փաշինյանի մասնակցությունը որոշակի ուրախություն ապրեցի, որովհետև այդ խայտառակությունից հնարավոր կլիներ խուսափել , բայց, մեծ հաշվով , զարմացած չեմ նրա այդ պահվածքից․ ըստ էության Փաշինյանը վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը և դա անում է բացահայտ ամբողջ աշխարհի ու մ եր ժողովրդի աչքի առջև, չհեքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել , չպահանջեց Ացախի որևէ իրավունք , էլ չենք խոսում, որ Ալիևն ասում է չկա բլոկադա, ճնապարհը բաց է և դա հալած յուղի պես ընդունվում ու անցնում է բոլորի կողմից , իսկ Փաշինյանը մեխի գլխի պես նստած չի հակադարձում»,-ասաց քաղաքագետը։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.