Գրիգորյան․ ԱԽ քարտուղար․ Հայաստանը չի մասնակցի Լաչինի միջանցքի բացման շուևջ բանակցություններին
Հայաստանը չի ներքաշվի Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին: Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ ապաշրջափակվի և միջանցքի անխափան գործունեությունը վերականգնվի և Հայաստանը այս գծին հավատարիմ է մնացել Մյունխենում և ցանկացած այլ վայրում։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նախապես որոշել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի գտնվելու վայրը, որտեղից կարող է տեղի ունենալ հաղորդակցության ապաշրջափակումը։
«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սպասում ենք Բաքվի արձագանքին։ Բայց արտատարածքային ենթատեքստը չի քննարկվի, դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ալիևն ինքը վերջերս խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սա նրա հորինածն է, բայց նրա հռետորաբանությունը չի ազդել գործընթացների վրա և չի ազդի»,- նկատել է Գրիգորյանը։
Նա վստահեցրել է, որ այս հարցում բանավոր պայմանավորվածություններ չկան, Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունները, երբ այս ձևակերպումը հանվել է։
«Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակմամբ, և մենք մեխանիզմներ ենք առաջարկել։ Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ էլ ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հրամանագրում գրված չէ, որ Հայաստանը ճանապարհը (Նախիջևանից Ադրբեջան-խմբ.) ԱԴԾ-ի վերահսկողությանը փոխանցելու պարտավորություն է ստանձնել։ Այս ճանապարհը Հայաստանը կվերահսկի, և ԱԴԾ-ն արդեն կհետևի Հայաստանի կողմից այդ պարտավորության կատարմանը»,- եզրափակել է պաշտոնյան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).