Последние новости

Բլինքեն․ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը, քանի որ դա կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, հայտնում է The Eastern Herald-ը։

Նշվում է, որ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել, թե ընդունելի է համարում արդյոք Սպիտակ տունը Թուրքիայի համար ապագայում նոր սերնդի F-35 կործանիչներ ստանալը։

Հայտնի է, որ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել Թուրքիային՝ կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում երկրի դիրքորոշման հետ՝ Բլինքենին ասելով, որ Թուրքիան արժանի չէ, որ իրեն F-16 վաճառեն։

Նշելով, որ Անկարան խախտում է այլ երկրի օդային տարածքը և մյուս երկրի տարածքային ջրերը, գնում է ռուսական զինտեխնիկա՝ խախտելով ԱՄՆ օրենսդրությունը, ավելի շատ իրավաբաններ և լրագրողներ ունի բանտերում, քան գրեթե ցանկացած այլ երկիր, և բանտարկում է իր հիմնական քաղաքական հակառակորդին հենց ընտրություններից առաջ, փորձում է ստիպել արգելափակել իր արտաքին մայրցամաքային շելֆում էներգակիրների հանքավայրերը հետազոտելու ԵՄ երկրի իրավունքը՝ նա հարցրել է Բլինքենին. «Ինչպե՞ս կբնութագրեիք նման երկիրը»:

«Կարծում եմ՝ ես նրան դժվար դաշնակից կկոչեի»,- պատասխանել է Բլինքենը:

«Այս երկիրը ես անվանում եմ Թուրքիա և... չեմ հավատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն F-16 վաճառեն։ Ես չգիտեմ, թե ինչ ազդանշաններ ենք մենք ուղարկում աշխարհին»,- պատասխանել է Մենենդեսը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ