«Որևէ բան բացառել հնարավոր չէ». Պաշտպանության փոխնախարարը՝ հնարավոր սադրանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սադրանքներ կարող են կրկին լինել:
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք, ինչ ինֆորմացիա կտանք, դա ընդունեք իրականություն»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արման Սարգսյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ առաջնագծում այս պահին իրավիճակը հանգիստ է:
Դիտարկմանը, թե ինչու թույլ տրվեց, որ ադրբեջանցիներն այդքան ամրանան մեր տարածքում, որ նրանք ավելի լավ են տեղակայվել, փոխնախարարը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ով է ավելի լավ տեղակայվել: Մենք էլ ենք ինժներական աշխատանքներ իրականացնոևմ և երեկվա սադրանքը ինժեներական աշխատանքների իրկանացման վայրում է տեղի ունեցել»:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:
Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: