Արցախի ՄԻՊ․ Տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց ոչ գործողություններ
Միջազգային հանրությունից մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման ընթացքում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի, Կարմիր խաչի աջակցություն զգո՞ւմ են։
«Միջազգային դերակատարների հետ մեր տարբեր հանդիպումների ընթացքում նկատում եմ, որ իրավիճակի պատկերացման առումով փոփոխություն կա, եթե մինչև շրջափակումը իրավիճակը պատկերացվում էր շատ ավելի ոչ առարկայական, օրինակ՝ եթե իմ կողմից բարձրաձայնվում էին Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության օրինակների մասին փաստորեն, և երբեմն ես նկատում էի, որ զրուցակիցներիս մոտ կա տարակուսանք կամ պատկերացում, թե ես իբր ուռճացված եմ ներկայացնում իրավիճակը, ապա շրջափակման ընթացքում իմ ունեցած հանդիպումներից իմ տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակն ավելի լավ են սկսել հասկանալ, և կարծես, այլևս ոչ մեկի համար կասկածելի չէ, որ Ադրբեջանի վերջնանպատակը էթնիկ զտման ենթարկելն է», - շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Սակայն, միաժամանակ նկատեց, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ շատ հաճախ խոսքերից գործերի անցնելու լուրջ խնդիր ունեն. - «Սա շատ մեծ պրոբլեմ է մեզ համար, որովհետև այդ անտարբերության պատը, կարծես թե, ջարդվել է, մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում»։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրենց հաջորդ քայլը պետք է լինի այնպես անել, որ այդ խոսքերը վերածվեն գործի, և միջազգային դերակատարները, մի կողմ դնելով տնտեսական կամ քաղաքական շահագրգռվածություններն ու շահերը, առաջնային տեղ տան մարդու իրավունքների պաշտպանությանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Արցախում համագործակցություն կա, տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար հաղորդակցության մեջ են, ասաց արցախցի պաշտոնյան. - «Հիմնական խնդիրը, որ առկա է, ԿԽՄԿ-ն խոչընդոտների է հանդիպում Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք հակասում են միջազգային հումանիտար իրավունքով ամրագրված սկզբունքներին, և այդ խոչընդոտները քաղաքականապես մոտիվացված խոչընդոտներ են, որոնք կասկածի են դնում անգամ հումանիտար հարցերում Ադրբեջանի կառուցողականությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.