Հայաստանը պատրաստ է երկխոսության՝ ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկա ստեղծելու համար
Հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցում կոնսենսուսի հասնելու նպատակով: Այս մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգետիկ անվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ. «ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ստեղծմանը և կապահովի միջազգային շուկայում միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի զարգացման գործում կարևոր դեր է խաղում նաև էներգետիկ անվտանգությունը։ Հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու նպատակով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.