Կանադայի Հայ դատ․ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելու կապակցությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե այդ հայտարարությունը գործադրության դրվի՝ լրջորեն պիտի նսեմացվեն Արցախի ժողովրդի անկախության բազմադարյան ձգտումը, ինքնորոշման իրավունքը և միջազգայնորէն միջնորդված խաղաղության գործընթացը։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը և պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։
Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցներիւ կողմից և հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի կամքը, այլև անտեսում է նրա հիմնարար իրավունքները։
Կանադան և միջազգային ընտանիքի մյուս անդամները պետք չէ խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը և պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկեան սկզբունքների մեջ։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամրորեն կանգնած է Արցախահայության և նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք կվերահաստատենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ կուղղենք վարչապետ Փաշինյանին վերանայելու իր դիրքորոշումը։
Մենք կոչ կուղղենք նաև Կանադային և միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը և սատար կանգնելու արդարության, ինքնորոշման և մարդու իրավունքները հարգելու սկզբունքներչ վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», -ասվում է հաղորդագրությունում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 13:14
Правительство Армении приняло решение отложить обязательный отпуск психотропных препаратов по электронным рецептам до 1 сентября. Соответствующее постановление было утверждено на заседании кабмина в четверг.
-
2025-06-26 13:12
Премьер Армении Никол Пашинян предложил наградить служащих правоохранительных ведомств (СНБ, прокуратуры, Следственного комитета, полиции), которые помогли предотвратить государственный переворот. Об этом премьер заявил на заседании правительства в четверг.
-
2025-06-26 13:09
Власти Азербайджана провели показательное военное шествие в оккупированной столице Нагорного Карабаха – Степанакерте.
-
2025-06-26 13:07
Проект огосударствления "Электрических сетей Армении" уже готов, вопрос будет рассмотрен на внеочередном заседании парламента уже 1 июля. Об этом премьер Армении Никол Пашинян заявил на заседании правительства.