Պոլյանսկի․ ՌԴ-ն հետամուտ է լինելու «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի միջազգային հետաքննությանը
Ռուսաստանը հետամուտ է լինելու «Հյուսիսային հոսքերի» հետ կապված դիվերսիայի միջազգային հետաքննությանը և մեղավորներին պատժելուն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք անթույլատրելի ենք համարում այն, որ այդ նողկալի հանցագործությունը կատարողները մինչ օրս չեն հայտնաբերվել և չեն դատվել»,-նշել է նա:
Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա արտահանման երկու ռուսական գազատարներում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարներում տեղի ունեցած արտակարգ պատահարն աննախադեպ է և վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չէ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։
Ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը փետրվարի 8-ին հրապարակել է իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել է, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին Baltops զորավարժություններից օգտվելով դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Հերշի տեղեկություններով՝ գործողության մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ 9 ամիս տևած քննարկումների արդյունքում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.