«Հայաստան»․ Ընդդիմության կոչը ոչ թե Ադրբեջանին պատերազմ հայտարարելն է, այլ Բաքվի ախորժակը զսպելը
Հանգամանքների հետաքրքիր բերմամբ Հայաստանի Հանրապետության Պետական խորհրդանշանների օրը Ադրբեջանը փորձեց իր դրոշը բարձրացնել Հաքարի կամրջի վրա։ Ընդ որում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկեց երկրի պետական խորհրդանշանները Ազգային ժողովի ամբիոնից։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունիսի 16-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մեկնաբանելով միջադեպը՝ Մինասյանը, մասնավորապես, ասել է, որ դա միանշանակ անընդունելի է։
«Փառք եւ պատիվ մեր սահմանապահներին, որոնք փորձել են խանգարել դրան։ Սակայն այս բոլոր հարցերի պատասխանները պետք է փնտրել հիմնական օրակարգում, որն առաջ է մղում գործող իշխանությունն իր քաղաքական, դիվանագիտական եւ միջազգային չափումներում»,- նշել է Մինասյանը։
Նա նշել է, որ բոլոր թեզիսները, որոնք առաջ է տանում գործող իշխանությունը, սկսած Արցախի կարգավիճակից եւ վերջացրած խաղաղասեր հռետորաբանությամբ, զուտ ադրբեջանա-թուրքական են։
«Քեզ սպանում են, իսկ դու խոսում ես խաղաղության մասին։ Քեզ կրակում են, իսկ դու խոսում ես խաղաղության մասին։ Թշնամին մտնում է քո տարածք, իսկ դու խոսում ես խաղաղության մասին; Մինչեւ ե՞րբ է սա շարունակվելու»,- նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ ընդդիմության կոչն այն չէ, որ Ադրբեջանին պատերազմ հայտարարվի, այլ այն, որ գոնե միջազգային եւ դիվանագիտական մակարդակով հասնենք Ադրբեջանի անկշտում նկրտումների զսպմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.