Երասխի համայնքապետ․ Թշնամին ինչքան էլ թիրախավորի, միևնույն է, գործարանը կառուցվելու է
Երասխում վիճակը հարաբերականորեն հանգիստ է, բնակիչները բերքահավաքով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երասխի համայնքապետ Կամո Այվազյանը՝ նշելով, որ գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով:
«Գյուղը բնականոն ապրում է, ինչ խնդիրո որ կա, ձուլարանի հետ է կապված: Հիմնականում գործարանի վրա են կրակում, ճանապարհի կամ գյուղացիների վրա չեն կրակում, մարդիկ ծիրանն են հավաքում, շուտով նաև խոտհարք կանեն»,- նշեց նա։
Համայնքապետի խոսքով՝ չնայած կրակոցներին, մետալուրգիական գործարանում աշխատանքները շարունակվում են, իհարկե, ոչ ամբողջ ծավալով:
«Մեր գյուղի երիտասարդները այս տարի արտագնա աշխատանքի չեն գնացել, գործարանում են աշխատում: Թշնամին ինչքան էլ թիրախավորի, միևնույն է, գործարանը կառուցվելու է, այն շատ մեծ նշանակություն ունի գյուղի համար: Այդ կրակոցները կդադարեն մի օր, գործարանը անպայման կկառուցվի, իրենք չեն կարող մեզ խանգարել»,-ասաց նա՝ նշելով, որ 90-ականներին էլ նույն ձևով փորձում էին խոչընդոտեին, սակայն չի ստացվել:
Նա նշեց, որ այսօր կրակոցներ չեն եղել, նախօրեին առավոտյան են կրակել՝ հիմնականում թիրախավորելով գործարանի տարածքում աշխատող տեխնիկան:
Հիշեցնենք, որ վերջին օրերին՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ապա Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանն էին թիրախավորել, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.