Կայծ ՄԻՆԱՍՅԱՆ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄՆԱ
Նկատի ունենալով Արցախում տիրող ներկայիս ծանր իրավիճակը՝ շեշտը պետք է դնել հասարակական կարծիքի վրա, և անել ամեն ինչ՝ Արցախի ժողովրդին ցույց տալու, որ իրենք միայնակ չեն։ Պետք է ինչքան հնարավոր է արագ անել այնպես, որ օտարերկրյա մարդասիրական կազմակերպությունները, լրագրողները, տարբեր երկրների պատվիրակությունները շաբաթական 3-4 անգամ այցելեն սահմանային գոտի՝ Լաչինի միջանցքի սկիզբ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։
Սա, ըստ նրա, ճնշում կգործադրի այս երկրների կառավարությունների վրա, կդառնա աջակցություն Արցախի ժողովրդին, և որ ամենակարևորն է, դրանով հայությունը ցույց կտա, որ անում է ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հարցը մնա օրակարգում։
Նա նշեց, որ Ադրբեջանն ուզում է, որ ղարաբաղյան հարցում ճնշումներ չլինեն, որպեսզի Ղարաբաղի հարցում որևէ լծակ չլինի, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի Բաքվի պատկերացումների համաձայն ու դուրս գա օրակարգից։
Այս ամենը վերաբերում է հասարակական մակարդակի գործողություններին։
Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա այն պետք է դրսի պետություններին ցույց տա նրանց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար՝ մատնանշելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ցույց տալով, որ միջազգային խաղացողներն իրենց խոսքի տերը չեն և չեն հարգում այն, հավելեց Մինասյանը։
Չէ որ սա միայն Ղարաբաղի հարցը չէ, դա միջազգային խնդիր է։
«Որքան հակամարտությունը միջազգայնացվի բոլոր միջազգային ատյաններում և հասարակական կառույցներում, այնքան լավ՝ ի հակակշիռ Ադրբեջանի ցանկությունների, որը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը միջազգայնացվի»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձգտել բացել օդային միջանցք, եթե Բաքուն շարունակի շրջափակման մեջ պահել Լաչինի միջանցքը։
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.