Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ՀՆՉԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ-ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
«Էրդողանը երեկվա իր ելույթում նորից հնչեցրել է Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանը.
«Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորդեգրի խաղաղությանն, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ Եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»։
Երեք հետևություն.
1․ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ.-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։
2․ Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Նա օգտագործելու է այդ խայծ-թեման՝ Հայաստանից «քայլ առ քայլ» նոր կարևոր զիջումներ ստանալու համար։
3․ Իրանը շարունակում է մնալ Սյունիքով թուրանական միջանցքի դեմ միակ իրական գործոնը։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակը փորձում է ամեն գնով մեղմացնել իրանական դիրքորոշումը։
Այս ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելելու է այսօր օկուպացված Շուշի, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը հրամայել է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմաճակատի գծում ծառայությունը։ Պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում կարող են զարգանալ ամենածայրահեղ իրադարձությունները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 06:30
Индийское туристическое агентство «Cox & Kings» объявило о решении приостановить продажи всех туристических пакетов в Азербайджан, Узбекистан и Турцию в свете текущей геополитической обстановки и в соответствии с более широкими настроениями в стране. Об этом сообщает Hindustan Times.
-
2025-05-10 06:26
На начальном этапе Великой Отечественной войны около половины всех посевных площадей, включая 38% зерновых и почти 90% сахарной свеклы, оказалось под немецко-фашистской оккупацией, пишет Агроэкспорт.
-
2025-05-10 06:21
Союз журналистов Армении выступил с заявлением в связи с арестом в Гюмри журналистки Лилит Агекян.
-
2025-05-10 06:15
По данным официальной статистики, в апреле 2025 года по сравнению с апрелем предыдущего года в Армении цены на овощи выросли на 17,9%, а на фрукты – на 7,9%. Об этом в соцсетях написал экономист Сурен Парсян.