Բեգլարյան․ Ավելի քան 10 հազար արցախցիներ լքել են Հայաստանը
Ավելի քան 10 000 բռնի տեղահանվածներ Լեռնային Ղարաբաղից հեռացել են Հայաստանից: Այս մասին APRI Armenia վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» համաժողովում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա կարևորեց տեղահանվածների՝ Հայաստանում որոշակիություն տեսնելը։ Շատերը կարող են հեռանալ Հայաստանից, բայց շատերը կարող են մնալ, և դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Կարևորը հասկանալն է, որ խնդիրը քաղաքական է, ոչ թե մարդասիրական։ Մենք պետք է նայենք պատճառներին, այլ ոչ թե հետևանքներին:
Նա կարծում է, որ պատասխանատվության իրենց բաժինը կրում են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ միջազգային կազմակերպությունները։ Բեգլարյանը դժգոհեց ՀՀ կառավարությունում ռազմավարական նպատակի բացակայությունից:
«Նրանք ընտրեցին ձուլման ճանապարհը, և ես կցանկանայի տեսնել մարդկանց վերադարձը հայրենիք գոնե բարձր ինքնավարության մակարդակով՝ միջազգային երաշխիքով։
Ռուս խաղաղապահներն ու միջազգային կազմակերպությունները ձախողել են իրենց առաքելությունը: Այժմ, հայերի Արցախ վերադարձի համար, իդեալականորեն անհրաժեշտ է ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները պետք է ապառազմականացվեն»,- նշեց նա։
Բեգլարյանի խոսքով, այս ճգնաժամը հակահայկական քաղաքականության վրա հիմնված Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության արդյունք է։ Բեգլարյանը նշեց, որ կարիքների գնահատումը վաղուց պետք է արվեր, սակայն հույս ունի, որ 2 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն։
«Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են միայն անձնական կարիքները լուծելու վրա, սակայն խնդրին պետք է մոտենալ Արցախի ժողովրդի շահերի, արցախցիների հավաքական իրավունքների տեսանկյունից»,- հավելեց Բեգլարյանը։ Նա մատնանշեց տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան այդ հիմքով պետական աջակցություն ստանալ:
«Այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարություններ արեցին ֆինանսական աջակցության մասին, սակայն մարդիկ ստացել են ընդամենը 100 հազար դրամ, թեև կան բազմաթիվ կարիքներ, որոնք բավարարելու համար ավելի շատ միջոցներ են պահանջում։ Խնդիրը նաև այն է, որ որոշումները կայացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների տեսակետները հաշվի առնելու»,- եզրափակեց նախկին պաշտոնյան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.