Պուտին․ Որոշ երկրներ փորձում են ԱՊՀ-ում սասանել լեգիտիմ իշխանությունը
Որոշ երկրներ փորձում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներում սասանել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և իրադրությունն առհասարակ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Գլոբալ անկայունությունը արտածվում է նաև Եվրասիայի վրա։ Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանության, հանրային կայունության և ավանդական արժեքների, մեր ավանդական սերտ առևտրային, կոոպերացիոն, մշակութային կապերի սասանմանը»,- ասել է նա։
Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պահպանվում են ԱՊՀ երկրների համար ընդհանուր այնպիսի սպառնալիքները, ինչպիսին են ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի առևտուրը և անօրինական միգրացիան, արմատականությունը և ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
«Այս ամենը պահանջում է ոչ միայն համաձայնեցված հավաքական արձագանք, այլև ավելի մեծ կանխիչ աշխատանք։ Այդ թվում կարևոր է առավելագույնս օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսման, տեղեկատվա-վերլուծաբանական պոտենցիալը ԱՊՀ տարածքում և ընդհանրապես աշխարհում իրավիճակի խոր ու համակողմանի ուսումնասիրման, գերակայությունների հստակ սահմանման, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ճշգրտումը ժամանակին կատարելու համար»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.