Последние новости

Հայկ Մարության․ Թույլ չենք տա, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն քաղաքին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ հանրային լսումներ են անցկացվել բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը։

«Ավագանու մեր խմբակցությունն ակտիվ աշխատանք է սկսել Երևանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ»,- գրել է Մարությանը։

Նա նշել է, որ հանրային լսումներին մասնակցել են համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Քննարկման առանցքում են եղել Երևանում ծառերի փոխարինման օրինականությունն ու արդյունավետությունը։

«Մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,- գրել է Մարությանը։

Նրա խոսքով՝ քննարկմանը հրավիրել են նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն եկել։

Ըստ Մարությանի` առաջիկայում նմանատիպ քննարկումներ են սպասվում քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի ու մի շարք այլ թեմաներով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ