ՀՀԿ․ Եթե Արցախի հարցը լուծվել էր դեռ 1996-ին, ապա ինչու՞ էին հետո Ալիևին ստիպում ճանաչել Արցախը
Եթե Արցախի հարցը լուծվել է դեռ 1996 թվականին, ապա ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը 2014 թվականին խորհրդարանում քվեարկել Արցախի անկախության օգտին։ Այս մասին նոյեմբերի 17-ին հանրահավաքից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Ինչո՞ւ էր 2015-ին ասում, որ ՀՀ երրորդ նախագահն իրավունք չունի զիջումների գնալ։ Ինչպե՞ս էին այդ դեպքում Աղդամում նրա կողմնակիցները պնդում, որ սա իրենց հայրենիքն է։ Այդ դեպքում ինչպե՞ս է Փաշինյանը պարել ու ելույթներ ունեցել Շուշիում։
2018-ի դեպքերից հետո նա Արցախի ժողովրդին ինքնորոշում խոստացավ, բայց, արդյունքում, ամեն ինչ հանձնեց։
Ինչո՞ւ նա մինչ օրս չի բացահայտում այն կոմպրոմատը, որն, ինչպես ինքն էր ասում պատերազմի նախօրեին, կարող է ներսից պայթեցնել Ադրբեջանը։
Եթե Արցախի հարցը լուծված էր, ապա ինչո՞ւ են Մադրիդյան սկզբունքները, որոնք ստորագրել է նաև Բաքուն, ներառել ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ 2011 թվականին Կազանում Ալիևը հրաժարվեց ստորագրել այն փաստաթուղթը, որով հարց էր բարձրացվում ընդհուպ Արցախի անկախության ճանաչման մասին։ Ինչո՞ւ Ալիևը 4-օրյա պատերազմից հետո ասաց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը։
Ադրբեջանն արդեն ստացել է արևմտյան հարթակներից այն, ինչի մասին ներկայիս նախագահի հայրը չէր էլ կարող երազել, թեև 2022 թվականի մարտին ինքն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը 30 տարի պարտվում է միջազգային բոլոր հարթակներում»,- նշել է Շարմազանովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:16
Огосударствление "Электросетей Армении" повлечет за собой или большие компенсации, или иски в международный арбитраж. Об этом заявил Sputnik Армения адвокат Роберт Айрапетян, комментируя заявления премьер-министра Армении Никола Пашиняна о соответствующем проекте.
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.