15-20 հազար աշխատատեղ որ փակվի, էս ժողովուրդը ո՞նց է ապրելու. բողոքի ակցիա Երևանում
Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները վաղ առավոտից կրկին բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
«Մեզ 15 օր առաջ խոստացել էին, որ կարգը որոշելու հետ կապված մեր հետ քննարկում պետք է անցկացնեն և մոնիտորինգ անեն բոլոր ապօրինի հորերը, դրանց թիվը ճշտեն, ասեն։ 15 օր անցել է, մեզ ոչ մեկը ո՛չ ընդունել է, ո՛չ տեղեկություն տվել։ Ավելին` նախարարը (Հակոբ Սիմիդյան,–խմբ.) հրաժարվեց ընդունել մեր ներկայացուցչին։ Մեզ խաբեցին»,- ասաց ձկնաբուծարաններից մեկի սեփականատեր Արմեն Կարապետյանը։
Նա հավելեց, որ ձկնաբուծության ներկայացուցիչների տվյալներով՝ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում։ Նրա կարծիքով՝ գերատեսչությունը աչք է փակում այս փաստի վրա, թեև դա հանգեցնում է ջրային ռեսուրսների մեծ կորուստների։ Տղամարդը վստահեցրեց, որ պատրաստ է մտածել տնտեսող համակարգ տեղադրելու մասին, բայց միայն այդ ապօրինի հորերը փակելուց հետո։
«Նախ թող այդ հորերը փակեն, հետո մեզ ստիպեն օգտագործել այս համակարգերը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մասիսի ձկնաբուծության աշխատակիցն էլ իր հերթին ասաց, որ փոփոխությունների արդյունքում հազարավոր մարդիկ առանց աշխատանքի կմնան։
«Ես Վայքից Մասիս եմ հասել, ընդունվել եմ ձկնաբուծարան աշխատանքի։ Հիմա իրենք ուզում են ձկնաբուծարանները փակեն։ Եթե ես մնամ առանց աշխատանք ինչպես եմ հենց իրենց տված վարկերը փակելու։ Մեր խնդրանքն այն է, որ ձկնատերերի հետ համաձայնության գան։ 15-20.000 աշխատատեղեր ունենք, բա որ դրանք փակվի, էս ժողովուրդը ո՞նց է ապրելու»,–ասաց ձկնաբուծարանի աշխատակից Սիրուն Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 18:13
Депутат от фракции «Армения» Национального собрания, член АРФ Дашнакцутюн Кристине Варданян на своей странице в Facebook прокомментировала одну из фотографий, опубликованных Следственным комитетом, и написала:
-
2025-06-25 17:48
Первый президент Армении Левон Тер-Петросян в среду в своем доме встретился с Католикосом всех армян Гарегином II. Об этом пресс-секретарь первого президента Арман Мусинян сообщил в соцсети.
-
2025-06-25 17:44
С раннего утра были проведены обыски в резиденции архиепископа Баграта Галстаняна и в домах сторонников движения «Священная борьба». Об этом 25 июня заявил один из активистов движения, общаясь с журналистами у здания Следственного комитета Армении.
-
2025-06-25 17:40
Оппозиционное движение "Священная борьба" заявило, что власти Армении сфальсифицировали материалы, касающиеся якобы готовившегося государственного переворота.