ՀՀ ՆԳՆ ղեկավարը 44-օրյա պատերազմից հետո անհետացած գնդացիրների մասին անհասկանալի թվեր հնչեցրեց
Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը 44-օրյա պատերազմից հետո անհետացած գնդացիրների մասին անհասկանալի թվեր հնչեցրեց։
Հունվարի 15-ի ասուլիսում Հանրային հեռուստաընկերության թղթակիցը նախարարին հարց ուղղեց Լեռնային Ղարաբաղից, իբր, բերված զենքի մասին, քանիսն է օրինական, քանիսը՝ ոչ, և քանիսն է հանձնվել իրավապահներին։
Ի պատասխան՝ նախարարը հայտարարեց զենքի կամավոր հանձնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև նա զեկուցեց օպերատիվ որոշ տվյալների առկայության մասին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղից ներկրված զենքի մասին։
«Ուզում եմ ասել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհետացել է մոտ 17 հազար գնդացիր»,- ասաց նախարարը։ Ե՞րբ և որտեղ են անհետացել գնդացիրները, ի՞նչ հանգամանքներում, դրանք անհետացել են Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Հայաստանի տարածքում, ում հաշվեկշռում են գտնվում անհետացած զենքերը, նախարարը չասաց։ Սակայն տեղեկատվության նման լղոզված ներկայացումը կարող է և դառնում է տարբեր տեսակի խեղաթյուրումների ու մեղադրանքների պատճառ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.