Խոտանե՛լ 7-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը. ԿԳՄՍՆ-ի մոտ բողոքի ակցիա է
7–րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը խոտանելու պահանջով ԿԳՄՍՆ–ի մոտ հավաքված քաղաքացիները Ժաննա Անդրեասյանի անունից գրված հրաժարականի դիմումը սև թղթապանակով հանձնեցին նախարարության նամակների բաժին։
«Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը նշեց, որ դասագիքը խնդրահարույց է, և այն պետք է խոտանել, սակայն իրենց այս պահանջին ԿԳՄՍ նախարարը չի արձագանքում։ Այդ է պատճառը, որ նրանք այսօր հավաքվել են նախարարության շենքի մոտ` արդեն իսկ պահանջելով Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
«Եկել ենք նախարարին հանձնելու հրաժարականի դիմումի իր օրինակը, որ կարողանա արագ ստորագրի ու հրաժարական տա։ Եթե դա չանի, մենք հետևողական ենք լինելու նրա նկատմամբ ու հասնելու ենք նրա հրաժարականին։ Շատ անկեղծ եմ ասում` մենք կատակ չենք անում, և գնալու ենք մինչև վերջ. կեղծ, կիսատ գրքով հնարավոր չէ կրթել սերունդներին, այդպիսով կկործանենք նրանց։ Այս կիսատ–պռատ դասագիրքը Թուրքիայի պատվերն է»,– հայտարարեց նա։
Այնուհետև Պետրոսյանն ընթերցեց իրենց պատրաստած հրաժարականի դիմումի տեքստը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում է ազատել իրեն պաշտոնից։
«Եթե 24 ժամվա ընթացքում նախարարը չպատասխանեց մեզ, ապա չորեքշաբթի` հունվարի 31–ին, օրվա 2–րդ կեսին նորից կհավաքվենք այստեղ և կշարունակենք մեր միջոցառումը։ Եթե մենք` որպես ժողովուրդ, համակերպվում ենք նրան, ինչ բերում են մեր գլխին, ուրեմն որևէ մեկին չպետք է մեղադրենք, այլ միայն մեզ, որ ենթարկվում ենք այդ ամենին»,– ընդգծեց նա։
Քաղաքացիների խոսքով` հիմա պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարակը, որն իր շարունակությունը կունենա Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.
-
2025-06-24 13:26
Премьер-министр Армении Никол Пашинян объявил о готовности "плана по огосударствлению" "Электрических сетей Армении" (ЭСА).
-
2025-06-24 13:23
Турецкие силовики задержали во вторник 158 военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции). Об этом сообщает газета Milliyet.