Կամարիս գյուղի բոլոր խոզերը սատկել են. ֆերմերները վստահ են` աֆրիկյան ժանտախտ է տարածվել
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս գյուղի ֆերմերներն ահազանգում են, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկում են, իսկ պատկան մարմինները համապատասխան գործողություն չեն ձեռնարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆերմեր Արարատ Դանիելյանը։
Նշենք, որ համացանցում ֆերմերները մեծ աղմուկ են բարձրացրել, սատկած տասնյակ խոզերի տեսանյութեր հրապարակել։ Նրանք մեղադրում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ իրենց ահազանգներին չարձագանքելու համար։
«Միանշանակ աֆրիկյան ժանտախտով են վարակվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից եկել են, արձանագրել են այդ ամենը, հիմա էլ տեսնում են, թե ինչպես ենք տանում կենդանիներին թաղելու։ ՍԱՏՄ–ից ասել են, որ իրավունք չունեք վաճառելու։ 10 բժիշկ ենք բերել, որը փորը բացում է՝ ասում է, որ աֆրիկյան ժանտախտ է։ Հիմա եթե պետությունը այդ բժիշկներին չի վստահում, իրենց ոնց է որպես անասնաբուժ աշխատանքի վերցրել։ Չնայած, որ ախտանշաններն առկա են, ՍԱՏՄ–ից հիվանդությունը չեն հաստատում։ Ասում են՝ դա չի, որ 75 տոկոսով վնասը չփոխհատուցեն»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` իր խոզերից 137–ն արդեն սատկել են։ Փոխհատուցում չի ուզում, ասում է թող պետությունն իրենց վարկերը տա։ 9 մլն դրամ վարկ է վերցրել ֆերմերությամբ զբաղվելու համար։
Նրա խոսքով` իրեն ծանոթ ֆերմերներից մեկը զրկվել է 600, մյուսը` 400, մյուսը՝ 100 գլուխ խոզից։
«Գյուղում էլ խոզ չի մնացել, բոլորը սատկել են»,–ասաց նա։
Մենք դեպքի առթիվ մեկնաբանություն խնդրեցինք ՍԱՏՄ–ից։ Այնտեղից տեղեկացրին, որ հրապարակումների հիման վրա քաղաքացիների բարձրացրած ահազանգին ընթացք է տրվել։
Համայնքի ղեկավար Հովհաննես Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր ձեռքի տակ ընդամենը երկու ֆերմերի կրած վնասների մասին տվյալներ են. մեկի մոտ սատկել է 130 խոզ, մյուսի մոտ` 13։
Նրա խոսքով` մնացած ամեն ինչ փորձաքննությունը կպարզի։ Այլ մանրամասներ համայնքի ղեկավարը չցանկացավ հայտնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.
-
2025-06-18 19:31
Власти Армении всерьез озаботились "оскорблениями в адрес государства" в российском эфире. Министерство высокотехнологичной промышленности Армении заявило о подготовке новых правил контроля над интернет-телевидением. Об этом сообщил министр "хайтека" Мхитар Айрапетян в ходе правительственного часа в парламенте.