Последние новости

Վինքելմայեր-Բեքեր․ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ ՌԴ-ի սկսած պատերազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և փոքր ինչ համեմատելի չէ, այն ագրեսիվ պատերազմի հետ, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա:

 


Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Գերմանիան նախաձեռնում է դիմել միջազգային քրեական դատարան, որպեսզի սկսեն արցախցիների բռնի տեղահանման մասին գործը քննել:

«Սա արտաքին քաղաքականության ոլորտի խնդիր է, և ես իրավասու չեմ պատասխանել: Ուկրաինացիների դեպքում, նրանք որպես փախստականներ գտնվում են Գերմանիայում, և մենք օգնում ենք նրանց՝ ապացուցային բազան հստակեցնելու և հնարավոր դատավարություններին գործիքակազմով աջակցելու հարցում: Ուկրաինան մեր հարևան երկրներից է, և ավելի լայն են հնարավորությունները անմիջական օգնություն ցուցաբերելու»,-ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ