Последние новости

ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ․ Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է

2024 թվականի մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են գույքի բռնագրավման և ֆիզիկական անձանց հետապնդման անօրինական գործընթաց սկսելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը:

«Ցանկացած քաղաքական նշանակում օկուպացված Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքում կամ տարածաշրջանում, հատկապես էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի ներքո իրենց տներից բռնի կերպով վտարված բնակչության բացակայության դեպքում, և՛ անօրինական է, և՛ դատապարտելի։ Ի լրումն, մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված այլ քաղաքական նշանակումները, որոնք էլ ավելի են ընդգծում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի ժողովրդավարական կամքի և իրավունքների համակարգված անտեսումը:

Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն հակասում են ինքնորոշման և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, այլև հստակորեն ցույց են տալիս տարածաշրջանի քաղաքական և վարչական գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն արտացոլելու իրական ջանքերի բացակայությունը:

Մենք նաև խորապես հիասթափված ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության դուրսբերմամբ Լեռնային Ղարաբաղից։ Առանց ԿԽՄԿ-ի՝ տեղում միակ միջազգային ներկայության, Ադրբեջանի ձեռքերը լիովին ազատ կլինեն անելու այն, ինչ կցանկանա ինչին էլ նա ձգտում էր երկար ժամանակ։

Թեև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չի նպաստում տեղահանվածների անվտանգ վերադարձին, միջազգային իրավունքը պաշտպանում է բռնի տեղահանված անձանց իրենց ծագման տարածք վերադառնալու իրավունքը: Այս իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմ, և այն պաշտպանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայով և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներով ու հռչակագրերով:

Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ապահովի», որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան «անվտանգ, անարգել և արագ» վերադառնալ: Սթ մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Ադրբեջանին «իրական համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հանդեպ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ նարանց վերադարձի և իրենց տներում ապրելու իրավունքը՝ արժանապատիվ և անվտանգ կերպով՝ միջազգային ներկայության պայմաններում»:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պատերազմի և բռնության հետևանքով ձեռք բերված տարածքների ապօրինի ձևակերպմամբ զբաղվելու փոխարեն կատարել իր միջազգային պարտավորությունները ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և անարգել վերադարձը իրենց տներ և պատմական հայրենիք»,-ասված է հայտարարությունում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Александр МАТЮШИН: «МАСКИ СБРОШЕНЫ»: ПАШИНЯН ТВЕРДО СТАЛ НА ПУТЬ УКРАИНЫ И МОЛДАВИИ
    2025-06-19 10:54

    В Армении задержали российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. У здания суда в Ереване, где рассматривается ходатайство об аресте главы группы компаний «Ташир», собралось более сотни человек. СК Армении обвиняет Карапетяна в призывах к захвату власти и требует его ареста. Предприниматель вину не признаёт, его защита считает судебное преследование незаконным.

  • Одна из немногих реально суверенных стран. Когда падёт «гнилой режим Ирана»
    2025-06-19 10:11

    Иран – это гигант на глиняных ногах, и скоро власть аятолл рухнет под ударами Израиля! Да и вообще Исламская Республика похожа на поздний СССР – двоемыслие, показуха, ненависть к управленческой элите, коррупция, и за красивым фасадом скрывается гнилое нутро разочаровавшегося в исламском правлении общества.

  • Можно ли национализировать "Электросети Армении", и зачем это нужно Пашиняну?
    2025-06-19 09:50

    В связи с заявлением премьер-министра Армении Никола Пашиняна о необходимости национализировать "Электросети Армении", отраслевые ведомства (в первую очередь – министерство территориального управления и инфраструктур) пока не дают комментариев о том, какие возможности для этого предусмотрены в законодательстве. Поэтому Sputnik Армения попытался ознакомиться с ними самостоятельно.

  • АРЕСТ САМВЕЛА КАРАПЕТЯНА: ПАШИНЯН И ГРЗО ПЕРЕДАЮТ «ЭСА» ТУРЦИИ
    2025-06-19 09:46

    20 июня премьер-министр Армении Никол Пашинян отправляется с заранее анонсированным визитом в Анкару. В повестке дня переговоров с Реджепом Эрдоганом – вопросы нормализации двусторонних отношений в увязке с подписанием мирного соглашения между Ереваном и Баку. Об этом в своей статье на сайте Фонда стратегической культуры пишет российский политолог Андрей АРЕШЕВ. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ