Բագրատ Սրբազան․ Մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ
Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։ Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։ Այս մասին Սիսիանում ասել է Բագրատ Սրբազանը:
«Աստված մարգարեի միջոցով հարցրեց՝ ո՞ւմ ուղարկեմ: Ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք: Եվ ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը ես եմ։ Ես առանց ակնկալիքի եմ, առանց սպասելիքների, առանց սիրվելու, հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։ Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված: Երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։ Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը ընդգծում է, որ եթե Տավուշում որևէ բան պատահի, նշանակում է սա վերջին մեխն է լինելու մեր պատվի ու արժապատվության դագաղի վրա։
«Այդ սահմանահանձնման, հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա ու երբ մարդիկ ընդվզում են, ասելով, որ սա անընդունելի է մեզ համար, ապա դրա դիմաց ստանում են հայհոյանք, հալածանք, պախարակում, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն։ Սա նշանակում է, որ մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն»,-ասել է նա:
Բագրատ Սրբազանի խոսքով իրենց շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է. «Չարիք, որը մարմնավոր տեսքով այսօր նստած է մեր կյանքի ջուր տվող աղբյուրի վրա, որից մենք ցամաքել ենք, չորանում ենք, դրա համար էլ չենք հասկանում` ոնց ենք իրար հետ հարաբերվում, չենք հասկանում, թե իրար հետ ոնց կարելի է ջերմությամբ խոսել։
Այո, ժողովուրդ, դա վերացական բան չէ, կոնկրետ, շոշափելի է տեսքով ու հասցեով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.
-
2025-06-19 13:09
Все предприятия группы компаний «Ташир» работают в штатном режиме, обеспечивая надежность и качество сотрудничества. Об этом говорится в официальном заявлении, опубликованном на фоне ареста главы группы Самвела Карапетяна.
-
2025-06-19 13:07
Власти своими действиями в отношении оппозиции и, в частности, бизнесмена, главы группы компаний «Ташир» Савмела Карапетяна, пытаются запугать население Армении. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила депутат от оппозиционного блока «Армения» Кристине Варданян.
-
2025-06-19 13:04
Губернатор Калужской области Владислав Шапша прокомментировал высказывание премьер-министра Армении Никола Пашиняна, в котором тот упомянул несуществующее село «Нижний Тапр» в Калуге.