Հարությունյան․ Պետությունների միջև հարաբերություններն առանձին մարդկանցով չեն որոշվում
Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի որոշ հոդվածներով կամ անհատների հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Այս մասին Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Մենք մեր առջև նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը հատկապես միջտարածաշրջանային մակարդակում։ Մենք Հայաստանի օրեր ենք անցկացրել այնպիսի շրջաններում, ինչպես Յարոսլավլը, Սվերդլովսկը, Կրասնոդարը, Վոլգոգրադը, Իրկուտսկը, Պերմը, և ամենուր ստորագրել ենք միջտարածաշրջանային համաձայնագրեր»,- ընդգծել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը հավելեց, որ Բելգորոդի մարզը և Հայաստանի մարզերից մեկը համաձայնագիր կկնքեն տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության մասին, և մոտ ապագայում կսկսվի աշխատանքը փոխշահավետ շփման կետեր գտնելու ուղղությամբ։ Նրա խոսքով, այցը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների պլանի համաձայն, որը ներառում է միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացումը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային ոլորտներում:
«[Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը] և ես պայմանավորվեցինք, որ մենք կսկսենք աշխատել Բելգորոդի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև այս համաձայնագրի միջոցով։ Մենք կպատրաստենք նման համաձայնագիր, կհամակարգենք և դուրս կգանք ստորագրման։ Սա մեզ թույլ կտա խորացնել հարաբերությունները Բելգորոդի մարզի և Հայաստանի համապատասխան շրջանի միջև։ Մենք հարաբերություններ ունենք Բելգորոդի մարզի հետ, բայց դրանք գործարարների մակարդակի են։ Մենք ցանկանում ենք սա պարզեցնել»,- ասել է դեսպանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 10:54
В Армении задержали российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. У здания суда в Ереване, где рассматривается ходатайство об аресте главы группы компаний «Ташир», собралось более сотни человек. СК Армении обвиняет Карапетяна в призывах к захвату власти и требует его ареста. Предприниматель вину не признаёт, его защита считает судебное преследование незаконным.
-
2025-06-19 10:11
Иран – это гигант на глиняных ногах, и скоро власть аятолл рухнет под ударами Израиля! Да и вообще Исламская Республика похожа на поздний СССР – двоемыслие, показуха, ненависть к управленческой элите, коррупция, и за красивым фасадом скрывается гнилое нутро разочаровавшегося в исламском правлении общества.
-
2025-06-19 09:50
В связи с заявлением премьер-министра Армении Никола Пашиняна о необходимости национализировать "Электросети Армении", отраслевые ведомства (в первую очередь – министерство территориального управления и инфраструктур) пока не дают комментариев о том, какие возможности для этого предусмотрены в законодательстве. Поэтому Sputnik Армения попытался ознакомиться с ними самостоятельно.
-
2025-06-19 09:46
20 июня премьер-министр Армении Никол Пашинян отправляется с заранее анонсированным визитом в Анкару. В повестке дня переговоров с Реджепом Эрдоганом – вопросы нормализации двусторонних отношений в увязке с подписанием мирного соглашения между Ереваном и Баку. Об этом в своей статье на сайте Фонда стратегической культуры пишет российский политолог Андрей АРЕШЕВ.