Սի Ծինփին․ ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը և ամուր աջակցեն միմյանց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստում:
«Իրական մարտահրավերներին, ինչպիսիք են [արտաքին] միջամտությունն ու մասնատումը, դիմակայելիս պետք է միավորենք ուժերը՝ ցուցաբերելով համերաշխություն։ Մենք պետք է ձեռք-ձեռքի դիմագրավենք արտաքին միջամտությանը, ամուր աջակցություն ցուցաբերենք միմյանց», - ասել է նա։
Նա հավելել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է լուծեն ներքին տարաձայնությունները՝ ելնելով նրանից, որ բարեկամությունն ու խաղաղությունն ամենակարևորն են:
Սի Ծինփինը հիշեցրելէ, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումը գտնվում է կազմակերպության անդամ պետությունների ձեռքում:
2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովինմասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի և Քատարի պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.