Последние новости

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ բանակցությունների համար

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևը՝ գրավյալ Շուշիում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ։

Նա նաև ասել է, որ նկատելի են դրական միտումները Բաքվի և Երևանի միև հարաբերությունների կարգավորման մասով։ «Գոբալ կայունության և անվտանգության ապահովումը հանդիսանում է Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմքը։ Մենք պետք է լինենք միասնական այդ հարցերի լուծման համար։ Հակամարտությունների լուծման միակ տարբերակը երկխոսությունն է»,- ասել է Տոկաևը։

«Հրապարակ»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ