ՀՀ ՊՆ․ 27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել
Պաշտպանության նախարարությունը տեղական արտադրողներից ի՞նչ գնումներ է կատարել:
Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հարցին՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց՝ շատ կարևոր են վերջին եռամյա պայմանագրերը, որոնք Պաշտպանության նախարարությունը կնքել է հայրենական արտադրողների հետ:
«Այս պահի դրությամբ 27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել՝ 171 միլիարդի, բայց այն մեծանալու միտում ունի: Սա այս պահի դրությամբ մեր ունեցած ցուցանիշներն են»,- ասաց նախարարը:
Ի՞նչ է արտադրվում: Նախարարն ասաց՝ տարատեսակ զինատեսակներ, կառավարման համակարգեր, որտեղ տեխնոլոգիական բարձր, լրջագույն լուծումներ են հիմքում՝ ԱԹՍ-ներ, արկեր, այլ զինատեսակներ:
«171 միլիարդը բավական մեծ գումար է, դա շուրջ, եթե չեմ սխալվում, 450 մլն դոլարին հասնող թիվ է, և սա մեզ լավատեսություն է ներշնչում: Չկարողանալով շատ փակագծեր բացել՝ ասեմ, որ դրանք այնպիսի տեխնոլոգիաներով արտադրված ապրանքներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն ՀՀ ԶՈՒ-ում: Բայց որ ամենակարևորն է՝ և՛ մենք, և՛ ՊՆ-ն ԳՇ-ի հետ միասին մշտապես խրախուսում ենք տեխնոլոգիական ընկերություններին, որպեսզի անընդհատ կատարելագործվեն»,- ասաց ԲՏԱ նախարարը:
ArmTimes.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.