2025-04-10 09:26
Լրատվական գործակալություններ
Թրամփ. ԱՄՆ-ն անհապաղ բարձրացնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%
Ելնելով համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի ցուցաբերած հարգանքի բացակայությունից՝ ես բարձրացնում եմ Չինաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գանձվող մաքսատուրքերը մինչև 125%, որն անհապաղ ուժի մեջ կմտնի: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հուսով եմ՝ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ կողոպտելու օրերն այլևս անընդունելի են»,-նշել է նա։
News.am