Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Կառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր բազմաթիվ առաջարկները անտեսվել են, իսկ կոռուպցիայի վերաբերյալ հարցից էլ դուրս եկավ հունից, սկսեց սպառնալ, էլի հիշեց նախկին նախագահներին և սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղաց։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը գնահատելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

Պարոն Միկոյանը արձագանքեց շատ կարճ «Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է, մի փոքր հավելումով ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի, եթե Մեղրիում հոգեբուժարան կա։ Հա՛մ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, համ էլ, գուցե, չորրորդ պալատի Նապոլեոնը համաձայնի իր հետ բանավիճել»: