Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ քանի չվերթ է իրականացվել 2025-ին և ինչ նպատակով
2025 թվականի հունվարից մինչև հունիսը երկու պետական թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», - ասված է պատասխան նամակում։
Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականից ի վեր Երևան-Բաքու-Երևան երթուղով օդային երթևեկությունն իրականացվել է բացառապես պետական թռիչքների ձևաչափով՝ միջազգային պատվիրակությունների տեղափոխման համար։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ երթուղու գործարկումից ի վեր իրականացվել է 68 նման թռիչք։
Հայտնի է նաև, որ Երևան-Բաքու երթուղով թռիչքներն իրականացվում են երկու ուղեգծով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.