Последние новости

Ինչո՞ւ է արգելվել «Կորովկայի» ներմուծումը. Ռոսպոտրեբնադզորը ՀՀ-ից տեղեկություններ է խնդրել

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի սահմանման պատճառների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ «Ռենա» ընկերությունների խումբը, որը արտադրում է նշված ապրանքանիշով պաղպաղակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ առայժմ մեկնաբանություն չի ստացել Հայաստանից, որը ժամանակավորապես արգելել է պաղպաղակի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք: Ընկերության տվյալներով՝ խոսքը մարտի 7-ին արտադրված «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադե-սերուցքային ջնարակով» պաղպաղակի խմբաքանակի մասին է: Ընկերությունում նշել են, որ արտադրանքում առկա խնդիրները կարող էին առաջանալ դրանց ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով:

Ռոսպոտրեբնադզորում հայտնել են, որ անցկացվող մոնիտորինգի շրջանակներում չեն գրանցվել անվտանգության և որակի պահանջներին, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքեր:

«Ռոսպոտրեբնադզորը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել ռուսական արտադրության արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառների, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին»,-ընդգծել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք` ժամանակավոր արգելքը գործում է հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։ ՍԱՏՄ–ից նշել էին, որ «Կորովկա» արտադրատեսակի` այս տարվա մարտի 7–ի խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ