ՀՀ ՊՆ․ Դրանք վաղուց, մոտ 10 տարի առաջ շահագործումից հանված տեխնիկաներ են
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 21 զրահապատ մարտական մեքենաների կրճատմանը։
«ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին.
Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է:
Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:
Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ:
Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից երեկ շնորհավորել էր Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով:
Հաղորդագրությունում նաև ասված էր. «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուներից է: Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.