Логотип

Միայն անջնջելի հիշողությամբ է, որ նմանատիպ ցեղասպանությունները չեն կրկնվի. Հունաստանի նախագահը՝ Ծիծեռնակաբերդում

Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովի համատեքստում, որը վաղը և այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ Երևանում, ես հնարավորություն ունեցա այցելելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հունական պատվիրակության հետ հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։

Նա, մասնավորապես, նշել է. «111 տարի անց էլ ցեղասպանությունը չի ավարտվել, քանի որ այդ ողբերգական իրադարձությունների հիշողությունը մնում է և հնարավոր չէ դադարեցնել դառնությունն ու ցավը այն պարզ պատճառով, որ այս հանցագործության հեղինակի կողմից պատմական ճշմարտությունն ընդունելու անհրաժեշտությունը դեռևս չի բավարարվել:

Հունաստանը հայտնի է նրանով, որ նմանատիպ դրամատիկ փորձառություններ ունի Հայաստանի հետ, և մեր երկիրը անջնջելի է պահում այս դրամատիկ հանցագործության հիշողությունը: Եվ մենք հավատում ենք, որ միայն անջնջելի հիշողությամբ է, որ նմանատիպ ցեղասպանության հանցագործությունները ապագայում չեն կրկնվի:

Հունաստանն ու Հայաստանը կապված են խորը պատմական կապերով, որոնք անընդհատ զարգանում են: Դրանք բարեկամության, համերաշխության և սերտ համագործակցության հարաբերություններ են: Մեր երկու երկրներն էլ խորապես նվիրված ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի սկզբունքներին: Եվ այս բոլոր ընդհանուր պարտավորությունները մեր կողմնացույցն են աշխարհում, որը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների»:

News.am