Логотип

Սամվել Կարապետյան․ Ես Արցախին ամենաշատ օգնած հայն եմ

Ինչ վերաբերում է Արցախի հայերին, ապա եթե Դուք Արցախից եք, հավանաբար կհաստատեք, որ ես միշտ եղել եմ Արցախի կողքին։ Ես Արցախին ամենաշատ օգնած հայն եմ։ Այս մասին այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Արցախի երիտասարդ բնակչուհու հարցին։

Վարչապետի թեկնածուն նշել է, որ ինքը միշտ փորձել է ապահովել Արցախի հայերի հարմարավետ կյանքը իրենց հայրենիքում։

«Եվ դա նշանակում է, որ ես ոչինչ չեմ մոռացել։ Մենք ունենալու ենք համապարփակ ծրագիր Արցախի հայերի համար։ Ես շատ լավ գիտեմ Արցախի հայերի տաղանդները, բնավորությունները, կարողությունները և մարտական ոգին, ուստի ինձ համար շատ հեշտ կլինի։ Ամեն դեպքում, այն առաջնորդը, որը հանձնեց Արցախը, չի կարող ոչինչ անել Արցախի հայերի համար, որովհետև ո՛չ Արցախի հայերը նրան կընդունեն, ո՛չ էլ նա է ընդունում Արցախի հայերին, եթե հրաժարվել է Արցախից։

Ուստի վստահեցնում եմ ձեզ, որ նրանք իրենց տեղը կունենան մեր կյանքում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ստանան Արցախ վերադառնալու իրավունք։ Ով ուզում է վերադառնալ, կվերադառնա։ Ով ուզում է ապրել Հայաստանում, կապրի Հայաստանում, բայց լավ կյանքով», – ասաց Սամվել Կարապետյանը։

News.am