Շեր․ Զանգահարեք ձեր սենատորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ԱՄՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Հոլովակը հրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։
«Կորոնավիրուսի համաճարակի և ԱՄՆ ընտրությունների հետ մեկտեղ աշխարհում տեղի է ունենում նաև հայերի էթնիկ զտում։ Ադրբեջանն ու Թուրքիան ստիպում են հայերին թողնել իրենց տները, հայրենի հողը Արցախում։ Հիմա բարկանալու ժամանակը չէ, եկել է գործելու ժամանակը», - ասել է Շերը։
Նա կոչ է արել ամերիկացիներին զանգահարել իրենց սենատորներին և նրանցից պահանջել դադարեցնել Ադրբեջանի ֆինանսական աջակցությունը և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
«ԱՄՆ-ն ինքը փողի կարիք ունի, ինչո՞ւ ամերիկացի հարկատուները պետք է վճարեն այդ ավտորիտար երկրներին օգնություն տրամադրելու և զենք գնելու համար»,–հարցրել է երգչուհին։
Նա նաև կոչ է արել իր հետևորդներին կապ հաստատել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ ՝ պարզելու, թե ինչպես կարող են արդարություն պահանջել սենատորներից:
Երգչուհին հիշեցրել է, որ Հայաստանում և Արցախում հայերին դեռ ֆինանսական օգնություն է պետք և խնդրել է նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".