Последние новости

Իվետա Տոնոյան․ Իշխանությունները սադրանքներ են հրահրելու

Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ այսօր ժամը 17-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ՔՊ-ի գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանությունների սրտի, սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության և ՔՊ-ի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացվեն մեր կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքում: Մի պղծեք զինվորականի, ազատամարտիկի արժնապատվությունն ու հեղինակությունը:

Դիմում եմ այն մարդկանց, որոնք ստացել են այդ զենքը: Մի արեք նման բան, զենքը շուռ չտաք ժողովրդի դեմ, որովհետև ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի և ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ