Իվետա Տոնոյան․ Ազգը անուն առ անուն պետք է իմանա այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ
«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակներում, նկուղներում, ապաստարաններում, ուշ երեկոյան հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, մինչդեռ մինչև երեկ մենք հույս էինք հայտնում, որ խմբակցությունը տեղյակ չի եղել ստորագրված խայտառակ համաձայնագրից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Սակայն «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են նախօրեին տարածված հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության և որոշման մասով»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորն ունի տեղեկատվություն և փաստերը ձեռքին են, որ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ նշում են, որ կա՛մ տեղյակ չեն եղել խմբակցության անունից տարածվող հայտարարության տեքստից, կա՛մ տեղյակ են հայտարարության առաջին հատվածին։
Տոնոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ակնկալում է, որպեսզի անվանական հայտարարեն, թե ով է ստորագրել նախօրեին տարածված հաղորդագրության տակ։
«Ազգը անուն առ անուն պետք է իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ», - ասաց Իվետա Տոնոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 14:18
Корреспондент 24News Мэри Манукян признана потерпевшей. Об этом на своей странице в Facebook сообщил член инициативы «Пять правозащитников» Рубен Меликян, передает News.am.
-
2024-05-18 14:17
Политические силы изъявили желание, чтобы кандидатом в премьеры протестного движения "Тавуш во имя Родины" стал Баграт Галстанян. Об этом архиепископ сообщил журналистам, обобщая итоги встречи с ними, подчеркнув, что решение по этому вопросу пока не принято, передает Sputnik Армения.
-
2024-05-18 12:39
По данным источников в полиции, операции полиции по разгону антиправительственных демонстраций, продолжающихся в Ереване уже более недели, координирует и направляет не министр внутренних дел Ваге Казарян, а заместитель министра внутренних дел Арпине Саркисян. Об этом пишет газета «Грапарак», передает News.am.
-
2024-05-18 12:37
Руководители органов пограничного контроля пограничных ведомств государств – участников СНГ на встрече в Ташкенте обсудили совершенствование погранконтроля на фоне роста угроз безопасности, сообщается на сайте исполкома Содружества, передает Sputnik Армения.