Գևորգ Կոստանյան. Այս փաստաթղթով ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այս փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլև՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա, որը վճարելու ենք մենք ու մեր սերունդները:
Դեռևս երկու տարի առաջ ահազանգել էի, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է նախապատրաստում՝ կապված Արցախում և 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ: Սակայն նրանք չէին կարողանում հայց ներկայացնել, քանի որ չունեին բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը: Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որը գնահատել էր Ադրբեջանին հասցված վնասները` ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը իսկապես նման հայց նախապատրաստում է Հայաստանի դեմ:
Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը՝ ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, և դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար:
Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ, որ, եթե ժամանակին չձեռնարկենք գրագետ իրավական հակահարված` Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ փաստաթուղթը մեզ համար առաջացնելու է նաև ֆինանսական լուրջ խնդիրներ, որը անգամ մեր սերունդները չեն կարողանալու վճարել:
Որպեսզի բացառենք նման զարգացումները, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջին անհրաժեշտ հրամայականն է, ոչ միայն՝ քանի որ վերջինս իրավասու չէր ստորագրել նման փաստաթուղթ նման պայմաններով, այլև՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա, առնվազն մասնակիորեն չեղարկել և տարածքային, և նաև ֆինանսական ահռելի պարտավորությունների առաջացումը մեր և մեր սերունդների համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.