Последние новости

Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը պահպանվում է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը պահպանվում է։ Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա չի համաձայնել Պոմպեոյի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման բացասական գնահատականին։ Լավրովը թվարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը սկսվելուց հետո միջնորդների ներդրած ջանքերը, տարբեր մակարդակներում ընդունված հայտարարությունները։ ՌԴ ԱԳ նախարարի գնահատմամբ՝ դրանք լսելի չեղան, սակայն արդյունքում կրիտիկական զանգված ստեղծեցին, որը թույլ տվեց նոյեմբերի 9-ից առաջ վերջին օրերին ՌԴ և ԱՀ նախագահների ու Հայաստանի վարչապետի մակարդակով խորհրդակցությունների ժամանակ միջազգային հանրության կամքը, որն ամրագրվել էր բազմաթիվ հայտարարություններում, փոխանցել պրակտիկ գործողությունների լեզվի։ Նախարարը նշել է, որ միջնորդ գործընկերների կողմից որոշակի վիրավորանք է արտահայտվել՝ այն հանգամանքով պայմանավորված, որ իրենք բավականաչափ մանրամասն տեղեկացված չէին բանակցությունների ընթացքի մասին, սակայն համապատասխան պարզաբանումները ճիշտ են ընկալվել։ Դրանց էությունը հանգում էր նրան, որ բանակցությունները չափազանց ինտենսիվ են ընթացել, ինչը ֆիզիկապես թույլ չէր տալիս իրազեկել գործընկերներին։

«Մենք ՄԱԿ ԱԽ-ում առաջարկել ենք ողջունել հրադադարի պայմանավորվածությունը, շեշտում ենք, որ դրանք ընթանում են համանախագահների նախաձեռնությունների հունում, մենք ոչ մի կերպ չենք ցանկանում գործընկերներից հեռավորություն պահպանել։ Ավելին՝ առաջիկա օրերին Մոսկվա ենք հրավիրել մանրակրկիտ զրույցելու համար, թե նրանք ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, հատկապես այն ամենին, ինչ առնչվում է խաղաղ կյանքի հաստատմանը, էթնոդավանական խմբերի համագոյակցությանը, մշակութային օբյեկտների վերականգնմանը, դրանց անվտանգ և հարգալից գործառնությանը»,- հայտնել է Լավրովը։

Նրա խոսքով՝ աշխատանք է տարվում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ընդգրկման շուրջ։ Վերջինը վաղուց է աշխատում Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում։ Հաջորդ շաբաթ սպասվում է ՌԴ կազմակերպության գլխավոր քարտուղարի այցը, որի ժամանակ քննարկվելու է հարցը, թե նոր պայմաններում ԿԽՄԿ-ն ինչպես է վերսկսելու իր աշխատանքը՝ առաջին հերթին մարմինների փոխանակմանը, գերիների, այլ պահվող անձանց վերադարձին նպաստելու ուղղությամբ։ Համանախագահների դերը լիակատար պահպանվում է։ Դա այսօր հեռախոսային զրույցում հաստատել է Հայաստանի ԱԳ նախարարը։ Երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը»,- հայտարարել է Լավրովը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ