Последние новости

Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները 10 դիտակետ են տեղադրել Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Նրա խոսքով՝ խաղաղապահներն արդեն գտնվում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ «15-րդ մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահների զորախումբը ժամը 17:00- ին մտել է Ստեփանակերտ»,–ասել է Կոնաշենկովը:

Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում է գտնվելու ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը:

Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ