Последние новости

Մոսկվայում և Նյու Յորքում Արցախի հարցով բանակցություններ կլինեն

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հետո ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում։

Սենատում ելույթի ժամանակ Լը Դրիանը հերթական անգամ ընդգծել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին։

«Հիմա անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմի ֆոնին քննարկումներ սկսվեն, որ մի շարք չափորոշիչներ սահմանվեն ու փորձ արվի հասնել նրան, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում երկարատև լինի։ Այդ քննարկումները կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ պարոն Լավրովի, պարոն Պոմպեոյի (ԱՄՆ պետքարտուղար) և իմ նախաձեռնությամբ։ Դրանք կկայանան մյուս շաբաթ՝ Մոսկվայում, հետո ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ