Ռոման Բաբայանը` Նիկոլ Փաշինյանին. Պարզապես պատասխանեք այս հարցերին և` անկեղծորեն
Իսկ ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ և կարգավորման շատ լավ մոդելներ է Ձեզ առաջարկել: Ես մի քանի հարց ունեմ պարոն Փաշինյանին: Կարծում եմ, որ պետք է տամ այս հարցերը և ակնկալում եմ, որ Հայաստանի վարչապետը կպատասխանի այս հարցերին և` անկեղծորեն: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարեց ռուս հեռուստալրագրող, «Պռավո գոլոսա» հաղորդաշարի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը:
«Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես բավականին շատ տեղեկությունների եմ տիրապետում: Ես միանգամից կհասկանամ, եթե Դուք սկսեք ստել, պարոն Փաշինյան: Հարցը հետևյալն է. ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ և կարգավորման շատ լավ մոդելներ է առաջարկել Ձեզ, ոչ թե` նրանք, որոնք կան հիմա, այլ` շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսել եք այդ առաջարկները և մերժել եք, Դու պարզապես հրաժարվել եք: Երկրորդ հարցը. ճի՞շտ է, պարոն Փաշինյան, որ այս առճակատման, այս պատերազմի առաջին վայրկյաններից, այս պատերազմի առաջին օրերից ձեզ օգնություն է առաջարկվել, և այդ օգնությունն անմիջապես տրամադրվել է Ձեզ, ընդ որում` հսկայական չափերի: Ճի՞շտ է, որ տասնյակ ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել հայկական ռազմական օդանավակայաններում և ոչ միայն ռազմական օդանավակայաններում: Խնդրում եմ պատասխանեք մեզ: Ճի՞շտ է, որ Դուք ստացել եք ձեր խնդրած սպառազինության համակարգերը: Դուք անձա՞մբ եք խնդրել եք և ստացե՞լ եք դրանք: Պատասխանեք այս հարցերին, և այդ ժամանակ մենք կփորձենք պարզել` արդյոք Դուք իրականում ունակ եք պատասխան տալ Ձեր արածի համար, ունակ եք պետություն ղեկավարել, և մարդիկ, ովքեր այսօր էլ շարունակում են աջակցել ձեզ, միգուցե նրանք շատ նոր բաներ իմանան... Պարզապես պատասխանեք այս հարցերին և` անկեղծորեն: Եվ եթե անկեղծ չպատասխանեք, ես Ձեզ կտամ հաջորդ հարցը, արդեն` ավելի կոնկրետ, և Դուք չեք կարողանա տակից դուրս գալ, - ասել է Ռոման Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".