Последние новости

Արցախում ռուս խաղաղապահները տեղակայել են ՌԷՊ նորագույն համակարգ

Ռուս խաղաղապահները Արցախի տարածքում տեղակայել են ՌԷՊ նորագույն համալիրներ: ՌԲ-341Վ համալիրով «Լեեր-3» մեքենաները «Օրլան-10» անօդաչուների հետ նկատվել են տեղակայման վայր ռուսական շարասյունների ընթացքի ժամանակ, հաղորդում է Armenian Military Portal Telegram-ալիքը:

«Լեեր-3» համալիրը տեխնիկապես կազմված է «ԿաՄԱԶ» ավտոմեքենայից համապատասխան միջուկով և երկու (երեք) «Օրլան-10» անօդաչուներով: Համալիրը հաշվարկված է 4 մարդու համար: Համալիրը մասնագիտանում է GSM ստանդարտով բջջային կապի ցանցերում: Համալիրի առանձնահատկությունը ՌԷՊ և ՌՏՀ միջոցների մատակարարումն է դեպի թիրախը «Օրլան-10» անօդաչուների միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Համալիրն անցել է փորձարկումներ Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ, որտեղ հաստատել է իր բնութագրիչները, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ