ՄԻՊ. ՀՀ վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում
ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտրպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։
«Նորից եմ հայտարարում, չնայած քանիցս արձանագրել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները:
Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում»,-նշված է հայտարարության մեջ:
Մարդը, քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում՝ բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ապահովել նրա անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:
«Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այս գիշերվա գրառման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ապա այն կշռադատված, հիմնավորված արձագանք էր, որն ուղղված էր ողջ հանրությանը, ուներ կանխարգելիչ նպատակ ու հիմնված էր վերջին օրերին արձանագրված հիմնական գործոնների վերլուծության վրա»,-նշել է Թաթոյանն ու հիմնական գործոնների թվում առանձնացրել զինվորական համազգեստով ու զինված անձանց՝ ատելություն, վիրավորանք ու սպանության սպառնալիքներ պարունակող ուղերձներ առաջնագծից ու դրանց լայն տարածում, նույնաբնույթ ուղերձներ մի շարք քաղաքացիական անձանց կողմից, հանրային առանձին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ատելության ու բռնության սպառնալիքների հրապարակային տարածում, սոցիալական ցանցերում ատելություն, բռնության կոչ, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող ագրեսիվ գրառումների ու մեկնաբանությունների կտրում աճ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին խնդրում է, իսկ հանրային պաշտոնյաներից պահանջում է անել ամեն ինչ՝ ապահովելու համար երկրում համերաշխություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ, հիշեցնելով, որ իր իրավասությունը հստակ է՝ ուղիղ ազդեցությամբ պաշտպանել մարդուն պետական կամ ցանկացած այլ հանրային մարմնից կամ պաշտոնյայից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:06
Национализация — это не санкция, она не должна вызывать беспокойство у какого-либо собственника, будь то физическое или юридическое лицо, чтобы якобы побуждать его к ответным действиям. Это серьезнейшая нагрузка для самого государства.
-
2025-06-19 18:46
Экс-министр юстиции, бывший член правления партии "Республика" Артак Зейналян тайным голосованием в парламенте избран членом Конституционного суда Армении.
-
2025-06-19 18:42
Бизнесмену Самвелу Карапетяну как российскому гражданину будет оказано необходимое содействие, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 18:40
Мне очень понравился образцовый ответ президента России в ходе вчерашнего общения с главными редакторами СМИ, и я позволю себе плагиат: «Я даже думать на этот счет не хочу, даже обсуждать это не хочется». Об этом на еженедельном брифинге заявила официальный представитель МИД РФ Мария Захарова, отвечая на вопрос о возможных планах Алиева открыть так называемый Зангезурский коридор на фоне ирано-израильской войны.